Նա ունի ձայներ, դա փաստ է, նրանց մենք ամեն օր տեսնում ենք, ամեն օր նրանք հայացք են փախցնում, ամեն օր փորձում են արագ անհետանալ ու պարփակվել իրենց անիմաստ կենցաղում։
Բայց նա չունի փողոց, նրա ընտրողն իր կոչով ոչ միայն փողոց դուրս չի գա, անգամ խոհանոց չի գնա` ջրի։ Նրանք վեր են ածվել ամեն տեղ առկա իշխանություն ընտրող պանսիոնար զանգվածի։
Սա զուտ արձանագրում է։ Ոգեորվելու առիթ ինքնին չի պարունակում, քանի որ իշխանություն պահելու տեսակետից մեծ նշանակություն չունի։ Պարզապես նա չի կարողանում այս մտքի հետ հաշտվել, կրկին ու կրկին փորձում է ստիպողաբար մասովկա հավաքել ու ամեն անգամ բախվում նույն պատին։
Երվանդ Վարոսյան